Saturday, December 17, 2011

სასწავლო პროექტი


Նախագծի  անւանումը-Քիմիան  և  մենք
Նախագծի  հիմնական  թեման-Ներկայացնել  քիմիան  որպես  գիտության  մի  ճյուղ,որի  նշանակությունը  անսահման  մեծ  է  հասարակական  կյանքում: Համոզվել  նաև  որ  քիմիան  կործանարար  գիտություն  է:
Նախագծի  ակտիւությունը-Աշակերտները  ծանոթանալով   քիմիաին,  համոզված  են , որ  այսօր  անհնար  է  կյանքը  պատկերացնել  առանց  քիմիայի:Առանց  քիմիական  արդյունաբերության՝  տնտեսության  մյուս  ճյուղերի  զարգացումը  նույնպես  հնարավոր  չէ:Քիմիան  ապահովում  է  օգտակար  հանածոների  վերամշակումն  արժեքավոր  նյութերի:Այժմ  քիմիական  գործարաններում  ստանում  են  այնպիսի  նյութեր, որոնք  բնության  մեջ  չեն  հանդիպում՝  պլաստմասսաներ,  սինթետիկ  մանրաթելեր,  դեղանյութեր  և  այլն:  Քիմիական  գործարաններում  ստանում  են  նաև  հանքային  պարարտանյութեր,  թունաքիմիկատներ,  դրանով  իսկ  բարձրանում  է  հողի  բերքատվությունը :Դե   ղերի  և  բժշկության  մեջ  կիրառվող բազմազան  նյութերի  արդադրությամբ  քիմիան  օժանդակում  է  առողջապահության  ոլորտին:  Արաջին  տիեզերագնաց  Յ,  Գագարինի  բնութագրմամբ՝  տիեզերանավը  գոյություն  չէր  ունենա,  եթե  չլիներ  քիմիան:Քիմիան  է  ունակ  լուծելու  շրջակա  միջավայրի  աղտոտման  կանխման  խնդիրը,  որը  ժամանակակից  քաղաքակրթության  կարեվորագույն   գոյապահպանական  խնդիրներից  է:
Նախագծի  նպատակը-Աշակերտը  պետք  է  հասկանա,  թե  ինչն  է  կարևոր  իր  երկրի  համար,  հետևի  բնության  ու  շրջակա  միջավայրին,  օգտագործի  տեխնիկա:Օգտվի  լրացուցիչ  գրականությունից,  կյանքի  ընթացքում  մշտապես  զարգանա,ջանա  ձևակերպել  նոր  ունակություններ:Պետք  է  շփվի  տարբեր  մարդկանց  հետ,  արտահայտի  սեփական  կարծիքը,հարգի  ուրիշներին,  նրանց  իրավունքները,  կրոնը,  կյանքի  կանոնները,  իմանա  ինչպիս  օգտվել  իր  իրավունքից  և  չսահմանափակի  ուրիշի  իրավունքները:
Մասնակիցների  հասակը-12-րդ  դասարան
Նախագծի  տեվողությունը- 2  դասաժամ
Նախագծի  արդյունքը-Աշակերտները  նախագիծը  պետք  է  ներկայացնեն  համագարգչային  շնորհանդեսով,թեման  ներկայացնեն  հստակ  և  ձեռք  բերեն  լրացուցիչ  գիտելիքներ:
Նախագծի  ռեսուրսներ-համակարգիչ,  նմուշներ՝  արհեստական  մանրաթելեր,  պարարտանյութերի  տեսակներ,  կաուչուկ,  նավթ  և  նրա  ֆրակցիաները,  դեղանյութեր,  թուղթ,  գրիչ  և  այլն:
Նախագծի  ընթացքը- Աշակերտները  շնորհանդեսի  միջոցով  ներկայացնում  են
1)Քիմիայի   հիմնախնդիրները
2)Քիմիան  ապահովում  է  մարդկությանը  սննդով,  հագուստով,  շինարարական  նյութերով,  կենցաղային  իրերով:
3)Քիմիան  լուծում  է  շրջակա  միջավայրի  պահպանումը:
4)Խմելու  ջրի  խնդիրը  համամոլորակայիմ  հիմնախնդիրներից  է:
5)Ներկայացնել  թունաքիմիկատները,  պայթուցիկ  նյութերը,  որոնք  կործանում  են  մարդուն:
Միջառարկայական  կապը-  Քիմիա,  ֆիզիկա,  կենսաբանություն,  աշխարհագրություն:
Նախագծի  հեղինակ-  Անահիտ  Մարգարյան
Հեղինակի  էլ.  փոստ-anaitmargarian@gmail.com